Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղար Հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկը Պուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել է Խարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Մեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտում Ռուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել է Բաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան Սաղաթելյան Ռուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորությունները Երևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին 7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավը 

Իրականացվել է 36 այց ՔԿՀ-ներ, 7 այց դատարանների խցեր, 6 այց ՁՊՎ-ներ․ ՄԻՊ-ի տարվա ամփոփում

Հասարակություն

2025 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, շարունակել է իր ակտիվ և հետևողական գործունեությունը խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ։ Տարվա ընթացքում իրականացվել է ընդհանուր առմամբ 59 այց՝ 20-ը՝ մշտադիտարկման, իսկ 39-ը՝ ըստ անհրաժեշտության, որոնցից 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական մասնակցությամբ։

Այցերն ընդգրկել են ազատությունից զրկման տարբեր վայրեր։ Մասնավորապես, իրականացվել է 36 այց՝ քրեակատարողական հիմնարկներ, 7 այց՝ դատարանների խցեր, 6 այց՝ ձերբակալվածներին պահելու վայրեր, 7 այց՝ հոգեբուժական կազմակերպություններ, ինչպես նաև՝ առանձին այցեր՝ մասնագիտացված խնամքի հաստատություն, քննչական բաժին և բժշկական հաստատություն։

 Մշտադիտարկման այցեր են իրականացվել «Երևան-Կենտրոն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ։

Մշտադիտարկման այցեր են իրականացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի, Վաղարշապատի, Արմավիրի, Տավուշի, Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների ձերբակալվածներին պահելու վայրեր, ինչպես նաև Շիրակի, Արմավիրի և Տավուշի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների՝ ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցեր։

Քրեակատարողական հիմնարկներ իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրվել են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք առնչվում են ազատությունից զրկման վայրերի պահման պայմաններին, սանիտարահիգիենիկ միջավայրին, սննդի և խմելու ջրի ապահովմանը, ազատությունից զրկված անձանց նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովմանը և բժշկական օգնության կազմակերպմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել ազատությունից զրկված անձանց մահվան, այդ թվում՝ ինքնասպանության դեպքերի կանխարգելմանը, ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառմանը և մեկուսի պահմանն առնչվող հարցերին, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ կապին ու վերասոցիալականացմանը։

 Հոգեբուժական կազմակերպություններում կարևորվել են ապաինստիտուցիոնալացման գործընթացը, մշտադիտարկվել են ոչ հոժարակամ հոսպիտալացման պրակտիկան, զսպման միջոցների կիրառման ընթացակարգերը, հոգեբանական աջակցությունը, պացիենտների իրավունքների իրազեկումը և այլ հարցեր։

Մասնագիտացված խնամքի հաստատություններում արձանագրվել են խնդիրներ՝ կապված պահման պայմանների, գերբնակեցման, սանիտարահիգիենիկ վիճակի, վատ վերաբերմունքի, սննդի և զբաղվածության ապահովման հետ։

 Ձերբակալվածներին պահելու վայրերում և դատարանների խցերում ուշադրություն է դարձվել պահման պայմանների բարելավմանը, սննդի, բժշկական զննության, զբոսանքի, արտաքին աշխարհի հետ կապի ապահովմանը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։

Առանձին դիտարկման առարկա են դարձել ազատությունից զրկված անձանց տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները, որոնցում արձանագրվել են խնդիրներ անձին հատկացվող տարածքի, օդափոխության, ջեռուցման, անվտանգության միջոցների և առաջին բժշկական օգնության պարագաների, ինչպես նաև տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց կարիքների համար հարմարեցված միջավայրի ապահովման վերաբերյալ։

 2025 թվականի ընթացքում Կանխարգելման ազգային մեխանիզմն իրականացրել է նաև կարողությունների զարգացման և միջազգային համագործակցության լայնածավալ գործունեություն։

 Ընդհանուր առմամբ, իրականացվել է 87 միջոցառում, այդ թվում՝ Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացված 7 վերապատրաստման դասընթաց, Կանխարգելման ազգային մեխանիզմի համար կազմակերպված 14 վերապատրաստման դասընթաց, գումարվել են Պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի նիստեր։ Կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչները մասնակցել են արտերկրում կազմակերպված 5 միջազգային միջոցառման։

Հայաստան է այցելել Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի գլխավորած պատվիրակությունը, ծանոթացել Մարդու իրավունքների պաշտպանի` որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձին։

Մարդու իրավունքների պաշտպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, վերահաստատում է իր հանձնառությունն ազատությունից զրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ուղղությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորություններըԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնինԲրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվելԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. ՍիմոնյանԱքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրներըReuters․ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը բացահայտում է Եվրոպայի ազդեցության պակասըՎան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլարReuters․ հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի շենքըԹմրանյութ տեղադրելու պահին 2 տղամարդու են ձերբակալել․ առգրավվել է 44 փաթեթԿհասնի՞ Հայաստանը Եվրոպա 20 տարի անց․ ի՞նչ են ասում մարդիկ (տեսանյութ) ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցություններըՀայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշըԱտոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվելՓլուզված կամուրջ, այրվող ինքնաթիռ, օդանավի վտանգավոր վայրէջք․ աշխարհը՝ ցնցող կադրերով (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմովԱստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումըՓաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերումՍևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ)Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբԹրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրիՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետՊայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայի
Ամենադիտված