Guardian-ը Վատիկանին մեղադրում է Մուսոլինիի գումարներով անշարժ գույք ձեռք բերելու մեջ
Համաշխարհային Մամուլ
Բրիտանական Guardian թերթը Երկրորդ համաշխարհային պատերազմի արխիվների ուսումնասիրությունների հիման վրա մեղադրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցուն իտալացի բռնապետ, ֆաշիզմի հիմնադիր Բենիտո Մուսոլինիի դրամական միջոցների յուրացման և դրանցով Ֆրանսիայում, Բրիտանիայում և Շվեյցարիայում անշարժ գույք գնելու մեջ:
Թերթի տվյալներով, ի թիվս այլ գույքի, Սուրբ Վատիկանը մի շարք ստվերային ընկերությունների միջոցով տիրացել է Լոնդոնի Սենտ Ջեյմս հրապարակում գտնվող գրասենյակային շինություններին: Դրանք ձեռք են բերվել 2006-ին 23.8 մլն դոլարով: Այդ շինությունների նկատմամբ իրական հսկողությունը պատկանում է Վատիկանին ենթակա շվեցարական Profima SA ընկերությանը, որին 1940-ականներին կասկածում էին Անտանտի դաշնակիցների դեմ կազմակերպվող գործողություններ իրականացնելու մեջ, կարծում է թերթը:
Պարբերականի հայթայթած տեղեկությունները վկայում են, որ Սուրբ Վատիկանը անշարժ գույքը ձեռք էր բերում Մուսոլինիից ստացվող գումարների միոջոցով, որի դիմաց եկեղեցին վարձահատույց էր եղել 1929-ին ֆաշիստական ռեժիմը ճանաչելով:
Լոնդոնում Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել թերթի եզրակացությունները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում