ԿԸՀ–ն պաշտոնապես հրաժարվել է Յավլինսկուն նախագահի թեկնածու գրանցելուց
Ռուսաստան
«Яблоко» կուսակցության համահիմնադիրներից Գրիգորի Յավլինսկու նախագահի թեկնածու առաջադրվելու դիմումը Ռուսաստանի դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես մերժել է, հաղորդում է Интерфакс-ը։
Ինչպես հաղորդում է լրատվական գործակալությունը՝ համաձայն ԿԸՀ–ի որոշման Ռուսաստանի ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին դադարեցնում է նախագահական ընտրապայքարին իր հետագա մասնակցությունը։
ИТАР-ТАСС լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԿԸՀ–ն Յավլինսկու թեկնածությունը չգրանցելու որոշումը պատճառաբանել է թեկնածուի կողմից ներկայացրած ստորագրությունների կեղծ լինելու փաստով։
Հիշեցնենք, որ Յավլինսկու ղեկավարած կուսակցությունը նույնպես չէր ընդունել 2011 թվականի դեկտեմբերի 4–ին ՌԴ Պետդումայի ընտրությունների պաշտոնական արդյունքները։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)