Պատգամավորի մոտից 2.9 կգ թմրանյութ են հայտնաբերել
Ռուսաստան
Մոսկվայում թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել են Սանկտ–Պետերբուրգի շրջանի պատգամավորին։ Ոստիկանությունը նրա մոտ հայտնաբերել է 2.9 կգ քաշով թմրանյութ, հաղորդում է BBC Russia–ն՝ հղում անելով ՌԴ Գլխավոր քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը։
Ինչպես նշվում է ձերբակալվածը Սանկտ–Պետերբուրգի 4–րդ գումարման քաղաքային պատգամավոր՝ 1980 թվականին ծնված Դմիտրի Լարիկովն է։ Նրա պայուսակում հայտնաբերվել է 30 տուփ հաշիշանման զանգված։
ՌԴ Գլխավոր քննչական կոմիտեն պատգամավորի դեմ քրեական գործ է հարուցել «Թմրանյութերի պատրաստման և իրացման» հոդվածով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)