Իրանը Միացյալ Նահանգների հետ գործարքի առաջարկ է պատրաստում
Իրան
Իրանը աշխատում է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ համաձայնագրի առաջարկի վրա։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Ես արդեն հանձնարարել եմ իմ թիմին աշխատել իրագործելի ծրագրի կամ առաջարկի վրա, որը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա՝ միաժամանակ երաշխավորելով Իրանի իրավունքը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման համար», - ասել է նա։
Ավելի վաղ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին հայտարարել էր, որ Թեհրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակը, եթե ԱՄՆ-ն վերացնի երկրի դեմ բոլոր պատժամիջոցները։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)