Մոսկվայում օրենքով գող է ձերբակալվել
Ռուսաստան
Մոսկվայում ձերբակալվել է «Կոկա» մականունով օրենքով գողը, ով արդեն մի քանի տարի համարվում էր մահացած։ Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները քրեական հեղինակությանը ձերբակալելուց հետո նրա մեքենայից հայտնաբերել են հերոին տեսակի թմրանյութ։ Նշվում է, որ «Կոկա» մականունով վրացի օրենքով գող Նիկոլայ Սօխաձեն օրենքով գող է կարգվել 1976 թվականին Վրաստանում և վերջին 15 տարիներին ապրել է Ռուսաստանի Յարոսլավ քաղաքում և հանդիսացել է այդ տարածքի քրեական հեղինակությունը։
2008 թվականին Վրաստանի իշխանությունները պաշտոնապես Կոկային համարել էին մահացած, հաղորդում է Лента.ru–ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)