Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Իրան
Իրանի Համադանում ռազմական ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է TABNAK թերթը։
Թերթի տվյալներով՝ Ռազմաօդային ուժերի ինքնաթիռը կործանվել է Համադան նահանգում՝ գիշերային ուսումնական թռիչքի ժամանակ։ Մեկ օդաչու մահացել է, մյուսը ողջ է մնացել։
«Հինգշաբթի երեկոյան Նոբարանի շրջանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, և փրկարարական ուժերը անմիջապես ուղարկվել են դեպքի վայր։ Միջադեպի մանրամասները պարզվում են», - նշվում է հոդվածում։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru