Դաղստանում իրավապահ մարմինների և գրոհայինների միջև մարտեր են ընթանում
Ռուսաստան
Դաղստանի Կիզլյարի շրջանում իրավապահ մարմինների և գրոհայինների միջև ուրբաթ առավոտյան սկսված մարտերը դեռ շարունակվում են։ Ըստ նախնական տվյալների՝ գրոհայինները սպանել են երեք ոստիկանների, հաղորդում է Вести.ru–ն։
Ինչպես հաղորդում է Интерфакс–ը՝ վկայակոչելով Դաղստանի իրավապահ մարմինների իր աղբյուրները, մարտերն ընթանում են ուկրաինական ծայրամասային գավառներից մեկի մոտակայքում։ Նշվում է, որ միջոցառումներ են ձեռնարկվում գրոհայինների խումբը շրջափակելու և չեզոքացնելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)