Թեհրանը հայտարարում է. Մերձավոր Արևելքում պատերազմը կավարտվի «ագրեսորի» կանգնեցմամբ
Իրան
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը հնարավոր է դադարեցնել միայն «ագրեսորի» գործողությունները կասեցնելու միջոցով։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ փոխանցում է Fars գործակալությունը։ Դիվանագետը նշել է, որ պատերազմը կանգնեցնելու ուղին հենց ագրեսիայի դադարեցումն է։
Բաղայի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիազորություններ ունի անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար և կարող է գործել, եթե համապատասխան քաղաքական կամք ցուցաբերի։ Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ նախքան հակամարտությունը կտարածվի տարածաշրջանի այլ երկրներ, և ստիպի ԱՄՆ-ին ու Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Թիրախ են դարձել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական օբյեկտները, օդանավակայանները, անօդաչու սարքերի արձակման կետերը և հակաօդային պաշտպանության համակարգերը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին