Իրանը հրթիռներ է արձակել մի շարք երկրների ուղղությամբ
Իրան
Ռազմական գործակալությունների և լրատվամիջոցների պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի, Հորդանանի և Կատարի ուղղությամբ։
Իսրայելի ՀՕՊ համակարգերը հայտնաբերել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռներ, հաղորդել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։ Ի պատասխան՝ Ներքին ճակատի հրամանատարությունը նախազգուշական հրահանգ է տվել բջջային հեռախոսների օգտագործման վերաբերյալ հնարավոր հարձակման ենթակա տարածքներում։
Հրթիռային հարվածի սպառնալիքի պատճառով` Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հայտարարվել է օդային հարձակման տագնապ։ Սիրենաներ են հնչում նաև Կարմիր ծովի ափին գտնվող Աքաբա նավահանգստում և երկրի մի շարք խոշոր քաղաքներում, հաղորդում է համաարաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին