Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանում միջուկային զենք չի հայտնաբերել․ Գրոսսի
Իրան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները Իրանում միջուկային զենք չեն հայտնաբերել։ Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, գրում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության գլխավոր տնօրենը հավելել է, որ լիակատար թափանցիկություն ապահովելուց հրաժարվելը խոչընդոտել է միջուկային ծրագրի միանշանակ խաղաղ համարվելուն։
Մարտի 3-ին Իսրայելի բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը հարված են հասցրել Թեհրանի մոտակայքում գտնվող «գաղտնի միջուկային օբյեկտին»։ Նա պնդել է, որ գիտնականների մի խումբ աշխատում է այդ օբյեկտում միջուկային զենքի մշակման վրա։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին