Իրանյան ճգնաժամը փորձության առաջ է կանգնեցրել Թրամփ–Նեթանյահու ռազմական դաշինքը
Իրան
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ձևավորված ռազմական համագործակցությունը նոր փորձության առաջ է կանգնել Իրանի շուրջ սրվող հակամարտության ֆոնին։ Reuters-ի փոխանցմամբ՝ երկու երկրների ռազմական գործողությունների նպատակները կարող են տարբեր լինել, ինչը կարող է ազդել պատերազմի հետագա ընթացքի վրա։
Հակամարտության սկզբում երկու առաջնորդներն էլ հայտարարել էին, որ գործողությունների նպատակներից մեկը Իրանում իշխանափոխությունն է։ Սակայն հետագայում Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի հիմնական նպատակը Իրանի հրթիռային և ծովային կարողությունների ոչնչացումն ու Թեհրանին միջուկային զենք ձեռք բերելուց զրկելն է։ Մինչդեռ Նեթանյահուն շարունակել է կոչ անել Իրանի բնակչությանը դուրս գալ փողոցներ և տապալել երկրի ղեկավարությանը։
Վերլուծաբանների կարծիքով՝ պատերազմի տևողությունը և դրա քաղաքական հետևանքները կարող են կախված լինել հենց Վաշինգտոնի որոշումներից։ Միաժամանակ ԱՄՆ-ում հակամարտությունը մեծ աջակցություն չի վայելում հասարակության շրջանում, իսկ նավթի գների աճը և տնտեսական հետևանքները կարող են լրացուցիչ ճնշում ստեղծել Սպիտակ տան վրա։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին