Եվրամիությունից դուրս գալ-չգալու հանրաքվեն անհրաժեշտ քայլ է. Դեվիդ Քեմերոն
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը երեկ ուշ երեկոյան ունեցած ելույթի ժամանակ անհրաժեշտ է համարել Անգլիայում Եվրամիությունում մնալ կամ չմնալու հանրաքվեի անցկացումը երկրի ապագայի համար: Նա նաև մերժել է այն մեղադրանքները, որ Եվրամիությունից Անգլիայի դուրս գալը վտանգավոր քայլ է և կարող է ռիսկի ենթարկել դաշինքի ապագան: Այս մասին նշում է անգլիական Express պարբերականը:
Դաղոսում տեղի ունեցած ելույթի ժամանակ Քեմերոնը նշել է. «Ես կարծում եմ՝ հանրաքվեն անհրաժեշտ քայլ է, քանի որ մենք պետք է ունենանք ժողովրդի համաձայնությունը և կարծիքը մեր հետագա քայլերի հետ կապված, և մենք պետք է վստահենք մարդկանց: Այժմ ես հավատում եմ, որ մենք ի վիճակի կլինենք ստանալ մեզ անհրաժեշտ փոփոխությունները, և ես խորհուրդ կտամ բնակչությանը մնալ դաշինքի կազմում»:
Մեծ Բրիտանիայի վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրամիության անդամ երկրների ղեկավարների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հետ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում