Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի երկրին՝ ԱՄՆ-ին չաջակցելու համար
Իրան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իսպանիային՝ ԱՄՆ-ին թույլ չտալու համար օգտագործել երկրի տարածքում գտնվող ռազմական բազաները Իրանի դեմ գործողությունների շրջանակում։ Այս մասին նա գրել է իր X սոցիալական ցանցի էջում։
Փեզեշքիանը նշել է, որ Իսպանիայի դիրքորոշումը ցույց է տալիս՝ Արևմուտքում դեռևս պահպանվում են էթիկական արժեքներն ու պատասխանատվության զգացումը։ Նրա խոսքով՝ Մադրիդի քայլը հակազդում է այն, ինչ նա անվանել է «սիոնիստա-ամերիկյան կոալիցիայի ռազմական ագրեսիա» Իրանի նման երկրների դեմ։
Ավելի վաղ Իսպանիան դատապարտել էր Իրանի նկատմամբ իրականացված հարվածները և հայտարարել, որ ԱՄՆ-ը չի կարող օգտագործել երկրի տարածքում գտնվող համատեղ կառավարվող ռազմական բազաները այդ գործողությունների համար։ Այդ մասին հայտնել էր Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին