Իրանը հայտարարել է․ Օրմուզի նեղուցը չի բացվի մինչև պատերազմի ավարտը
Իրան
Իրանը չի բացելու Օրմուզի նեղուցը մինչև երկրում ընթացող ռազմական հակամարտության ավարտը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին՝ ընդգծելով, որ պատերազմի պայմաններում Թեհրանը պարտավոր է պահպանել խիստ վերահսկողություն ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այդ ջրային ուղու նկատմամբ։
Դիվանագետի խոսքով՝ ներկայիս իրավիճակը պահանջում է հատուկ սահմանափակումներ նեղուցում նավագնացության նկատմամբ։ Նա նշել է, որ Իրանը թույլ չի տալու իր հակառակորդների առևտրային նավերին և ռազմական նավատորմին անցնել այդ տարածքով, և այդ պատճառով նեղուցը կմնա փակ մինչև ռազմական գործողությունների ավարտը։
Միևնույն ժամանակ ավելի վաղ Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարության փոխհրամանատար Քայյումարս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանը ամբողջությամբ չի փակել Օրմուզի նեղուցը և շարունակում է աշխատել այնտեղ անցնող նավերի հետ՝ պահպանելով միջազգային նավագնացության արձանագրությունները։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին