Իրանը հերքում է, որ Թուրքիայի ուղղությամբ հրթիռ է արձակել
Իրան
Իրանի զինված ուժերը հերքում են Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին լուրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի Գլխավոր շտաբին։
«Իրանի զինված ուժերը հարգում են հարևան և բարեկամ Թուրքիայի ինքնիշխանությունը և հերքում են այդ երկրի ուղղությամբ որևէ հրթիռ արձակելը», - ասվում է հայտարարության մեջ։
Նախորդ օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի երկնքում բալիստիկ հրթիռ է խոցվել։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru