Իրանի ԱԳՆ-ն համաձայնել է ամերիկացի սենատորի հետ՝ պատերազմի «անօրինականության» հարցում
Իրան
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաքաին հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ սենատոր Էդ Մարքիի գնահատականների հետ՝ Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ։ Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
Բաքաիի խոսքով՝ սենատորը ճիշտ է գնահատել իրավիճակը՝ նշելով, որ ԱՄՆ-ը «Իսրայելի անունից» Իրանի ժողովրդի դեմ սկսել է անօրինական պատերազմ։ Իրանցի դիվանագետը ընդգծել է, որ նման գործողությունները կարելի է դիտարկել ոչ միայն որպես խաղաղության դեմ ուղղված հանցագործություն, այլ նաև որպես հանցագործություն մարդկության դեմ։
Ավելի վաղ սենատոր Էդ Մարքին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում մոտ ժամանակում ավարտել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը։ Նրա խոսքով՝ Թրամփը չափազանցնում է Իրանի հրթիռային հնարավորությունները՝ այդ կերպ արդարացնելով նոր ռազմական հակամարտության մեջ ԱՄՆ-ի ներգրավումը Մերձավոր Արևելքում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին