Թեհրանը կդիմադրի մինչև վերջին փամփուշտը և զինվորը․ Իրանի ԱԳՆ
Իրան
Իրանը կպայքարի ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ «մինչև վերջին զինվորը», քանի որ երկիրն այլ ընտրություն չունի։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։
«Ամերիկացիներն ու իսրայելցիները հարձակվում են մեզ վրա։ Նրանք փորձում են առավելագույն վնաս հասցնել Իրանին։ Մենք այլ ընտրություն չունենք, քան դիմադրել մինչև վերջին փամփուշտը և վերջին զինվորը», - ասել է նա։
Մարտի 5-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությանը։ Նա ասել է, որ նման զարգացումը «մեծ աղետ» կլինի ամերիկյան զորքերի համար։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru