Իրանը հարվածել է ԱՄՆ դրոշով նավարկող նավթատարին Քուվեյթի ափերի մոտ
Իրան
Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածել են ԱՄՆ դրոշով նավարկող նավթատարին Քուվեյթի սահմանների մոտ։ Այս մասին հաղորդել է Իրանի բանակի կենտրոնական «Խաթամ ալ-Անբիա» շտաբի ներկայացուցիչը, փոխանցում է SNN հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ հարվածից հետո նավթատարը բռնկվել է և ներկայումս այրվում է։ Այլ մանրամասներ միջադեպի մասին առայժմ չեն հաղորդվում։
Մինչ այդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ էր ունեցել Մերձավոր Արևելքի մի շարք առաջնորդների հետ և քննարկել ԱՄՆ-ի ու Իսրայելի հակամարտությունը Իրանի հետ։ Զրույցներ էին կայացել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալմանի, ԱՄԷ-ի նախագահ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանի և Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)