Իրանը պատասխան հարված է հասցրել Մինաբի դպրոցին հասցված հարձակման համար
Իրան
Իրանը հայտարարել է, որ պատասխան հարված է իրականացրել Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների տարրական դպրոցի վրա կատարված հարձակման համար։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԻՀՊԿ հայտարարության համաձայն՝ «Ճշմարիտ խոստում-4» գործողության 22-րդ փուլում իրականացվել են հարվածներ ԱՄՆ-ի և Իսրայելի մի շարք թիրախների վրա՝ Պարսից ծոցից մինչև Թել Ավիվ։ Իրանական կողմը նշում է, որ գործողությունը իրականացվել է որպես վրեժ՝ Մինաբի դպրոցում զոհված երեխաների համար։
Իրանի զինված ուժերը հայտնել են, որ հարվածների ընթացքում կիրառվել են «Խեյբար» հիպերձայնային հրթիռներ և «Խորրամշահր-4» միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Նշվում է, որ թիրախների թվում եղել են ամերիկյան և իսրայելական ռազմաբազաներ Պարսից ծոցում, ինչպես նաև ռազմական օբյեկտներ Թել Ավիվում և Հայֆայում։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)