Իրանը կոշտ պատասխանով է սպառնացել հնարավոր ցամաքային գործողության դեպքում
Իրան
Իրանը հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանից Իրանի տարածք ներխուժման դեպքում կոշտ ռազմական պատասխան կտա։ Այս մասին զգուշացրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադյանը, հաղորդում է Fars գործակալությունը։
Նրա խոսքով՝ մինչ այժմ Իրանի հարվածների հիմնական թիրախները եղել են տարածաշրջանում գտնվող ամերիկյան և իսրայելական ռազմաբազաները, ինչպես նաև անջատողական խմբավորումները։ Սակայն եթե այդ ուժերին թույլ տրվի Իրաքյան Քուրդիստանի տարածքից գործողություններ իրականացնել կամ ներթափանցել Իրանի տարածք, ապա տարածաշրջանում գտնվող բոլոր օբյեկտները կարող են ենթարկվել լայնածավալ հարվածների։
Ավելի վաղ The Washington Post թերթը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է Իրանի քրդերին Վաշինգտոնի ռազմական աջակցությունը՝ Իրանի որոշ տարածքներ գրավելու նպատակով։ Միաժամանակ Ռուսաստանը սկսել է իր քաղաքացիների տարհանումը Մերձավոր Արևելքի երկրներից՝ լարվածության աճի ֆոնին։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)