Իրանը զգուշացնում է՝ ԱՄՆ պետական պարտատոմսեր գնող ընկերությունները կարող են դառնալ օրինական թիրախներ
Իրան
Իրանը այն ընկերություններին, որոնք գնում են ԱՄՆ պետական պարտատոմսեր կամ ներդրումներ են անում ԱՄՆ գանձարանի պարտատոմսերում, համարում է հակամարտության մեջ ներգրավված կողմեր, քանի որ դրանք ընկալվում են որպես պատերազմի ֆինանսավորում իրականացնողներ։ Այս մասին CNN-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
«Թեհրանը այդ ընկերություններին և տարածաշրջանում գտնվող նրանց ղեկավարներին դիտարկում է որպես իր օրինական թիրախների շարքում», — նշել է պաշտոնյան։ «Այս անձանց զգուշացվում է հնարավորինս շուտ հայտարարել այս ոլորտից ներդրումների դուրսբերման մասին»։
ԱՄՆ պետական պարտքը պահվում է հազարավոր ներդրողների կողմից ամբողջ աշխարհում՝ ներառյալ բանկերը, կենսաթոշակային ֆոնդերը, կորպորացիաները, ներդրումային հիմնադրամները և օտարերկրյա կառավարությունները։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)