ԱՄՆ-ն անտեղյակ է եղել Իսրայելի կողմից «Հարավային Պարսի» վրա հարձակվելու ծրագրերի մասին․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ոչինչ չգիտեր Իսրայելի կողմից «Հարավային Պարս» նավթահանքին հարձակվելու ծրագրերի մասին: Նա այս մասին գրել է իր Truth Social-ի էջում։
Ըստ Ամերիկայի նախագահի՝ Կատարը որևէ առնչություն չի ունեցել հանքավայրի վրա հարձակմանը։
«Միացյալ Նահանգները ոչինչ չգիտեր այս հարձակման մասին, և Կատարը պատկերացում անգամ չուներ, որ դա տեղի կունենա», - ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ Իսրայելը կրկին չի հարձակվի «Հարավային Պարսի» վրա, բայց Վաշինգտոնը կարող է դա անել ինքնուրույն, եթե Իրանը հարձակվի Կատարի վրա: Այդ դեպքում Միացյալ Նահանգները, «Իսրայելի օգնությամբ և համաձայնությամբ կամ առանց դրա, զանգվածաբար կոչնչացնի ամբողջ «Հարավային Պարսի» հանքավայրը այնպիսի ուժով և հզորությամբ, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել կամ զգացել»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու