Մեսսին խփել է իր կարիերայի 900-րդ գոլը
Սպորտ
Ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խփել է իր կարիերայի 900-րդ գոլը։
Նա գոլը խփել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում՝ «Նեշվիլի» դեմ, յոթերորդ րոպեին։ Նա խփել է 81 գոլ ամերիկյան թիմի, 672՝ «Բարսելոնայի», 32՝ «ՊՍԺ»-ի և 115՝ Արգենտինայի հավաքականի կազմում՝ իր գոլերի ընդհանուր թիվը հասցնելով 900-ի։
Մեսսիի գոլը չկարողացավ սակայն փրկել «Ինտերին» Չեմպիոնների գավաթից դուրս մնալուց։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով, և «Նեշվիլը» անցավ արտագնա գոլերի շնորհիվ. պատասխան խաղը տեղի ունեցավ «Ինտեր Մայամիի» մարզադաշտում, մինչդեռ առաջին խաղն ավարտվեց 0-0 հաշվով։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու