Ով կարող էր ԱԹՍ-ներ արձակել այն բազայի վրա, որտեղ ապրում են Ռուբիոն և Հեգսեթը․ ԶԼՄ
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի նստավայր Ֆորտ ՄաքՆեյրի վրայով անհայտ անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպը կարող է վկայել ԱՄՆ-ում իրանական գործակալների ակտիվության աճի մասին Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին: Այս մասին Gazeta.Ru-ին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինը։
«Իրանական գործակալները Միացյալ Նահանգներում ավելի ակտիվ են դարձել և որոշակի միջոցներ են ձեռնարկում։ Կարծում եմ, որ սկզբունքորեն իրանցի գործակալները ԱՄՆ-ում կարող են ինչ-որ բան պայթեցնել, ինչ-որ դիվերսիա կատարել. դա լիովին հնարավոր է, բայց պետական պաշտոնյայի սպանության մասին ես անկեղծորեն կասկածում եմ», - ասել է մասնագետը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու