ԵՄ-ում լարվածություն․ Գերմանիան կոշտ ազդակ է ուղարկել Հունգարիային Ուկրաինայի հարցով
Աշխարհ
Եվրամիության արտգործնախարարների փակ հանդիպման ընթացքում Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը կտրուկ դիրքորոշում է հայտնել Հունգարիայի նկատմամբ՝ հայտարարելով, որ Բուդապեշտի քաղաքականությունը «այլևս հնարավոր չէ հանդուրժել»։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։
Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մշտապես «ստուգում է մյուս անդամ երկրների համբերության սահմանները», և նման իրավիճակը չի կարող շարունակվել։ Մեկ այլ դիվանագետ նշել է, որ Բուդապեշտի դիրքորոշումը կարող է հետևանքներ ունենալ՝ հատկապես երկրի առաջիկա քաղաքական զարգացումների ֆոնին։
Միաժամանակ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ գերմանացի գործընկերը «կոպիտ սպառնալիքներ» է հնչեցրել՝ կապված Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի հարցում Հունգարիայի դիրքորոշման հետ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու