ԱՄՆ-ը չի կարող միայնակ վերահսկել Օրմուզի նեղուցը․ փորձագետ
ԱՄՆ
Ամերիկացի քաղաքագետ Ջոն Միրշայմերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարող ինքնուրույն ապահովել Օրմուզի նեղուցի բաց մնալը՝ չնայած դրա ռազմավարական նշանակությանը։ Նրա խոսքով՝ այս հանգամանքը կարող է ուժեղացնել Իրանի դիրքերը տարածաշրջանում։
Միրշայմերը նշել է, որ նույնիսկ աշխարհի ամենահզոր նավատորմ ունեցող ԱՄՆ-ը ստիպված է դիմել այլ երկրների աջակցությանը՝ նեղուցում անվտանգ նավարկություն ապահովելու համար։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի նման քայլերը ցույց են տալիս առկա սահմանափակումները այս հարցում։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ մի շարք երկրներ բանակցություններ են վարում Իրանի հետ՝ նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով։ Արդեն առնվազն ինը նավ դուրս են եկել նեղուցից «անվտանգ միջանցքով», որը անցնում է Իրանի տարածքային ջրերով։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու