Լուկաշենկոն կարող է մեկնել ԱՄՆ․ մանրամասներ բանակցություններից
Քաղաքական
ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը հայտարարել է, որ Վաշինգտոնում քննարկվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնարավոր այցը ԱՄՆ։ Այս մասին նա հայտնել է Մինսկում կայացած բանակցություններից հետո՝ տեղեկությունը հրապարակվել է «Պուլ Պերվոգո» Telegram ալիքում։
Քոուլի խոսքով՝ կողմերը քննարկել են այցի կազմակերպման հնարավորությունը և մտադիր են շարունակել աշխատանքը այդ ուղղությամբ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լուկաշենկոյին գնահատում է որպես «լավ ընկեր և հարգված համաշխարհային առաջնորդ»։
Հիշեցնենք, որ Քոուլի նախորդ այցը Բելառուս տեղի էր ունեցել 2025 թվականի դեկտեմբերին, ինչից հետո երկրում ազատ արձակվեցին 123 քաղբանտարկյալներ, այդ թվում՝ նախկին նախագահի թեկնածու Մարիա Կոլեսնիկովան։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու