Եվրոպան այստեղ է՝ ՀՀ-ում ժողովրդավարությունը «չարամիտ դերակատարներից» պաշտպանելու համար. Մարթա Կոս
Քաղաքական
Այս տարին կարևոր է հայկական ժողովրդավարության համար, հունիսին ՀՀ-ում կկայանան ընտրություններ. Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Եվրոպայի տարբեր երկրներում մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են չարամիտ դերակատարներ փորձում խաթարել ժողովրդավարական գործընթացները՝ կիբերհարձակումների, ապատեղեկատվության և այլ հարձակումների միջոցով։ Եվրոպան այստեղ է՝ աջակցելու համար, կաջակցենք ՀՀ-ին հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարում, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան ազատ և արդար պայմաններում քվեարկել և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու