Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը «Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 

Հրապարակվել է Սահմանադրության նոր տեքստը․ «Իշխանություն»

Քաղաքական

«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Սահմանադրության փոփոխված տարբերակը։ (ներբեռնել)։ Տեքստում կարմիրով տողերն ավելացվածներն են, իսկ ջնջվածները՝ Սահմանադրությունից հեռացված տողերը։

ՀՀ Սահմանադրությունում արված փոփոխությունները հարվածի տակ են դնում ժողովրդի հիմնարար արժեքները՝ պատմությունը, ընտանիքի ինստիտուտը, սփյուռքի հետ կապը և հայ լինելու առաջնահերթությունը Հայաստանում։ Բայց ամենազավեշտալին այն է, որ պետության արժեհամակարգը խարխլող փոփոխված Սահմանադրությունը ներկայացվում է «եվրոպական արժեքների» գեղեցիկ փաթեթավորմամբ։

Այսպես, Սահմանադրության նախաբանում «պատմական հիշողությունը ջնջված» է։ Անկախության հռչակագրի մասին որևէ հիշատակում անգամ չկա, մինչդեռ գործող Սահմանադրությունը հիմնված է Անկախության հռչակագրի վրա։ Հռչակագրում ասվում էր․ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը… ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Այս հղումը հանվել է նոր Սահմանադրության տեքստից և փոխարինվել է հետևյալ տողերով․ «Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և պետականության շարունակականության պահպանման, մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, ժողովրդավարական և իրավական պետությունն ամրապնդելու, ժողովրդի անվտանգությունն ապահովելու և ընդհանուր բարեկեցությունը խթանելու նպատակներով, ինչպես նաև ապագա սերունդներին խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ հայրենիք ժառանգելու հանձնառությամբ, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրությունից պոկելը Ալիևի պահանջն էր, քանի որ այնտեղ Արցախի մասին հիշատակում կար, և խոսվում էր պատմական հայրենիքի ու հողերի վերականգնման մասին։

Նոր Սահմանադրության մեջ ջնջված է 35-րդ հոդվածի 2-րդ կետը, որտեղ ասվում էր, որ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ։ Այս հոդվածի փոփոխությունը ենթադրում է, որ փոխվում է ավանդական հայ ընտանիքի մոդելը, և որ ընտանիք կարող է համարվել նաև նույնասեռ անձանց միությունը։

Ծնողների իրավունքները և պարտականությունները սահմանող 36-րդ հոդվածն այնպես է փոխվել, որ երեխաներն այլևս պարտավորություն չունեն խնամել իրենց տարեց ծնողներին։ Այս հոդվածի 3-րդ կետը սահմանում էր․ «Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։ Մանրամասները սահմանվում են օրենքով»։ Սա ամբողջությամբ հանվել է։

Նոր Սահմանադրությամբ ազգությամբ հայ մարդը պարզեցված կարգով այլևս չի կարող դառնալ ՀՀ քաղաքացի։ Ամբողջությամբ ջնջված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը սահմանող 47-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը։ Սա նշանակում է, որ մեր սփյուռքահայերը այլևս պարզեցված կարգով չեն կարող դառնալ ՀՀ քաղաքացի։

Սահմանադրությունից ամբողջությամբ ջնջված է 113-րդ հոդվածը, որը իրավունք էր տալիս ԱԺ պատգամավորներին գրավոր հարցապնդումներով դիմել Կառավարության անդամներին, այդ թվում՝ վարչապետին, այլ կերպ ասած՝ պահանջել թափանցիկություն և հաշվետվողականություն։ Նոր Սահմանադրությամբ խորհրդարանական վերահսկողությունը թուլանում է, և քաղաքական համակարգը կարծես դառնում է միապետական։ Նպատակը պարզ է՝ որպեսզի ընդդիմությունը չկարողանա ազդել կառավարության վրա, և վարչապետը ունենա լիակատար ազատություն։

ՀՀ Սահմանադրության ամենակարևոր հոդվածներից մեկը՝ 205-րդ հոդվածն, այնպես է փոխվել, որ հայ ժողովուրդն այլևս չի կարողանա վերահսկողություն ունենալ իր երկրի ճակատագրի վրա։ ՔՊ-ական իշխանության գրած Սահմանադրությունը թույլ է տալիս կառավարությանը և Ազգային ժողովին որոշել երկրի անդամակցությունը միջազգային կազմակերպություններին՝ առանց հանրաքվեի։

Նոր Սահմանադրությամբ անցումային դրույթը թույլ է տալիս, որ եթե Հայաստանը անդամակցել է որևէ միջազգային կազմակերպության մինչև 2015 թվականը, ապա այդ կազմակերպության անդամակցությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու հարցը կարող է լուծվել միայն Ազգային ժողովի միջոցով՝ առանց հանրաքվեի։

Այս հանգամանքը հատկապես լուրջ խնդիր է ստեղծում ԵԱՏՄ-ի անդամակցության դեպքում, քանի որ Հայաստանն արդեն միացել էր այդ կազմակերպությանը 2015-ին՝ նախկին Սահմանադրության համաձայն։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանումԱրմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանովՔննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել
Ամենադիտված