Փաշինյանի վերարտադրության դեպքում մենք ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ․ Աղազարյան
Քաղաքական
Անհնար է չարձագանքել վերջին բրիֆինգի ժամանակ վարչապետի արտահայտած այն մտքին, որ իր չվերարտադրվելու դեպքում սեպտեմբերին կլինի պատերազմ։ Այս մասին ֆեյսբուքյանիր էջում գրել է ԱԺ պատգամավոր, նախկին ՔՊ–ական Հովիկ Աղազարյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ որպես պատերազմի նախաձեռնողի ի նկատի ունի Ադրբեջանին։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է հետապնդի նպատակ կոնկրետ ԲԱՆԵՐ ստանալու։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում Ադրբեջանը այդ ԲԱՆԵՐԸ կստանա առանց պատերազմի («Պատերազմ չի’ լինելու, լինելու է խաղաղություն»)։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում մենք ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ։
Նիկոլ Փաշինյանի չընտրվելու դեպքում մենք ունենալու ենք պետականությունը պահպանելու իրական հնարավորություն»։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան