Հունգարիան օրինականորեն արգելափակել է ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը. Օրբան
Աշխարհ
Հունգարիան ունի լիակատար իրավունք՝ արգելափակելու Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Երբ ԵՄ խորհուրդը դեկտեմբերին որոշեց այս գումարը հատկացնել Ուկրաինային, երեք երկիր՝ Հունգարիան, Սլովակիան և Չեխիան, հրաժարվեցին մասնակցել։ «Սակայն, իրավիճակը փոխվել է այդ ժամանակվանից ի վեր, քանի որ ուկրաինացիները նավթային շրջափակում են սահմանել Հունգարիայի նկատմամբ», -նշել է Օրբանը։
«Միևնույն ժամանակ, վարկի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացը դեռևս լիովին չի ավարտվել, և իրավական տեսանկյունից իրավիճակը բացարձակապես պարզ է. մենք իրավունք ունենք դա անել», - ասել է Օրբանը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ