Եվրոպայում պատրաստակամություն են հայտնել՝ մասնակցելու Հորմուզի նեղուցում իրականացվող առաքելությանը
Աշխարհ
Եվրոպական Միության երկրները պատրաստ են մասնակցել Մերձավոր Արևելքի՝ իրենց գործընկերների առաքելությանը Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու համար, երբ համապատասխան պայմաններ լինեն։ Այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, գրում է The Guardian-ը։
«Եվրոպական խորհուրդը նաև ողջունում է անդամ պետությունների կողմից հայտարարված ջանքերը՝ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու համար՝ համապատասխան պայմանների պահպանման դեպքում», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը հայտարարել էր, որ ԵՄ երկրները կարող են իրենց ռազմանավերը ուղարկել Հորմուզի նեղուցը բացելու առաքելության համար։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ