Հունգարիան չի հաստատի Ուկրաինային տրամադրվող ֆինանսավորումը, քանի դեռ այն չի ստացել իր նավթը. Սիյարտո
Աշխարհ
Հունգարիան չի աջակցի Ուկրաինայի համար ԵՄ ֆինանսավորման նախաձեռնություններին, քանի դեռ չեն վերականգնվել «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ընտրողների հետ նախընտրական հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խնդրել է «լրացուցիչ 5,5 միլիարդ եվրո», ենթադրաբար՝ հաջորդ ձմռան նախապատրաստման համար: Մինչդեռ «Դրուժբա» խողովակաշարը մնում է սառեցված:
«Հունգարիային չի կարելի խաբել, Հունգարիային չի կարելի շանտաժի ենթարկել, և քանի դեռ շարունակվում է նավթային շրջափակումը, Բրյուսելում ուկրաինացիների համար կարևոր որոշումներ չեն կայացվի նրանց միջոցներ տրամադրելու վերաբերյալ», - ասել է Սիյարտոն:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ