«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում 

2025-ին 2024 թվականի համեմատ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչվածների թիվն աճել է 7 տոկոսով. Պապիկյան

Քաղաքական

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.)՝ 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ 2025 թվականին իրականացվել է ծավալուն և համակողմանի աշխատանք: Նա տեղեկացրել է, որ անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին տարին է, երբ ՀՀ քաղաքացիների միգրացիոն դրական սալդո է արձանագրվել: «Սա նշանակում է, որ հաստատված խաղաղության ու բազմաթիվ ոլորտային բարեփոխումների արդյունքում առաջին անգամ արձանագրվում է ՀՀ քաղաքացիների ներգաղթ, և այս միտումները մենք պետք է պահպանենք ու ավելի արդյունավետ դարձնենք»,- ասել է նախարարը:

Արփինե Սարգսյանը փաստել է, որ Հայաստանն այս պահին միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման թեմայով վարում է ակտիվ երկխոսություն, միակը, որը երկխոսության մեկնարկից ի վեր ռեկորդային սեղմ ժամկետում ստացել է գործողությունների ծրագիրը: Հայաստանը ներդնում է ԵՄ նոր չափանիշներին համապատասխան կենսաչափագրական համակարգ: Նախարարի խոսքով՝ ՆԳՆ համակարգի հանրային ծառայությունների ոլորտում աննախադեպ ծավալի թվայնացման աշխատանքներ են իրականացվում: Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում, և 193 երկրի շարքում 13-րդ տեղում է 90,27 ինդեքսով:

2025 թվականի կտրվածքով մեր երկրում արձանագրված հանցագործությունների և դրանցով նախաձեռնված վարույթների թիվը, 2024 թվականի համեմատ, նվազել է 3,2 տոկոսով, ինչը, ըստ զեկուցողի, իրավապահ համակարգի արդյունավետ գործունեության արդյունքն է: Արփինե Սարգսյանը փաստել է, որ չնայած արտակարգ դեպքերի և պատահարների թվի աճին՝ 2025 թվականին դրանց հետևանքով տուժածների թիվը նվազել է 1601-ով, իսկ զոհերի թիվը՝ 59-ով:

Նախարարը հանգամանալից ներկայացրել է կառույցի՝ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը:

Նշվել է, որ Ազգային ժողովի հետ սերտ համագործակցության արդյունքում 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունվել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքը: Մշակման փուլում է միգրացիայի ոլորտի նոր ռազմավարությունը, որտեղ առանձին անդրադարձ է կատարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ինստիտուտին. նախատեսվում է հիմնովին վերանայել քաղաքացիության հետ կապված կարգավորումները:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հաջորդիվ հայտնել է, որ 2025 թվականին պարտադիր ժամկետային զինծառայողների ծառայության սահմանված ժամկետը 24 ամսից կրճատվել է 18 ամսի՝ 2026 թվականի հունվարի 1-ից զորակոչված քաղաքացիների համար:  Ավելացվել են շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի օրերը՝ 21-ից մինչև 30 օր: Միևնույն ժամանակ, զինվորական երդման արարողությունից հետո պարտադիր ժամկետային զինծառայողներին տրամադրվելու է 2 օր արձակուրդ:

2025 թվականին 2024 թվականի համեմատ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչվածների թիվն աճել է 7 տոկոսով:

Ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների բազմազանեցման արդյունքում կնքված պայմանագրերով շարունակվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման աշխատանքները: Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում ատեստավորվել և ծառայությունը շարունակում է շուրջ 6270 զինծառայող: Ատեստավորման գործընթացի ներդրման պահից սկսած՝ ատեստավորվել է դիմողների 73 տոկոսը: Նշված բարեփոխումների արդյունքում շարքային կազմի բազմաթիվ ատեստավորված զինծառայողներ ստանում են 700 հազար և ավելի, իսկ սպայական կազմի զինծառայողները՝ բարձրագույն սպայական կազմի դեպքում՝ մինչև 1,5 մլն ՀՀ դրամ վարձատրություն:

Այնուհետև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը փակ ձևաչափով ընթացող նիստում ներկայացրել են հաշվետու տարում իրենց ղեկավարած կառույցների իրականացրած աշխատանքները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանովՔննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկը
Ամենադիտված