Իրանի դեմ պատերազմը մեզ չպետք է շեղի ներքին ճակատներից․ Արմեն Այվազյան
Քաղաքական
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Իրանի դեմ պատերազմը մեզ չպետք է շեղի ներքին ճակատներից։ Փաշինյանը ժամանակավորապես դադարեցրել է Հայոց եկեղեցու դեմ իր խոշոր հարձակումը։ Սակայն եկեղեցին և հասարակությունը չպետք է թուլանան ու անցնեն սովորական, հանգիստ գործելակերպի՝ ասես ոչինչ էլ չի պատահել։ Հաջորդ գրոհներն անխուսափելի են։ Սա ընդամենը դադար է՝ քայքայված ուժերը վերախմբավորելու և նոր, գուցե ավելի կոշտ հարվածներ ձեռնարկելու համար։
Ուստի անհրաժեշտ է ոչ միայն նախապատրաստվել դրանց հետ մղելուն, այլև արդեն այսօրվանից՝ բոլոր հնարավոր միջոցներով հետևողականորեն ամրապնդել դիրքերը և անցնել հակագրոհի՝ նախևառաջ քարոզչական դաշտում՝ զրկելով ռեժիմին ուժերը դյուրությամբ վերականգնելու և վերադասավորելու հնարավորությունից։
Պատերազմում՝ ինչպես պատերազմում (à la guerre comme à la guerre»), այդ թվում՝ նաև հոգևոր պատերազմում»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ