Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
«Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել: Այդ մարդը չի հասկանում՝ ինչ է խաղաղությունը, ուղղակի չի հասկանում»,-այսօր Աշտարակում լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Լրագրողը նկատել է՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմի դուռը բացում են Քոչարյանը, Ծառուկյանը և Կարապետյանը և ասում է՝ Դուք որ անվտանգության երաշխիքների մասին խոսում եք, դրանով նաև Հայաստանի համար խաղաղապահների դուռն եք բացում։
«Իր համար խաղաղությունը դա Իլհամ Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ: Այ դա իր համար համապարփակ խաղաղություն է:»,-նշել է նա։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ