ԱՄՆ-ի Հավայի նահանգում 5,5 հազար մարդ կտարհանվի ջրհեղեղի պատճառով
ԱՄՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Հավայի նահանգի շուրջ 5500 բնակիչ տարհանման վերաբերյալ նախազգուշացում է ստացել ջրհեղեղի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Հավայի նահանգում ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները, ավերվել են տասնյակ տներ։ Տեղի իշխանությունները հավանական են համարում ստեղծված իրավիճակի հետևանքով 120 տարի առաջ կառուցված ամբարտակի փլուզումը։
Նահանգի ղեկավար Ջոշ Գրինը զգուշացրել է, որ ջրհեղեղի հետևանքով վնասը կարող է կազմել ավելի քան 1 մլրդ դոլար։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ