«BMW»-ն, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 11։00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվորեն ժամանած Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
Սամվել Կարապետյանը հանդես կգա ճակատագրական հայտարարությամբ. «Ուժեղ Հայաստան»