Ավտովթար Հրազդանում․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում բախվել են «Mercedes» և «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «VAZ 2121»-ը անցել է բազալտե եզրաքարի վրայով և հարվածել քաղաքային տրանսպորտի համար տեղադրված կանգառի սյանը՝ վնասելով այն։Բարեբախտաբար, այդ պահին կանգառում քաղաքացիներ չեն եղել։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ