Աբովյանում «Kia»-ն կողաշրջվել է. կա 1 զnh, 3 վիրավnր․ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 23-ին, ժամը 00:40-ի սահմաններում Սյունիքի մարզում հաշվառված 19-ամյա Վարդան Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կիսակողաշրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վարդան Ա.-ն, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 19-ամյա Ամուր Ա.-ն, 20-ամյա Ռոբերտ Ղ.-ն և 19-ամյա Արամ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ վիրավորներից Վարդան Ա.-ն գիտակցության չգալով մահացել է։ Նա ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ