Օդային բախման կադրեր․ հրապարակվել է ռուսական Су-35-ի հարձակումը ուկրաինական ինքնաթիռի վրա
Քաղաքական
Ուկրաինական հետախուզական անօդաչու թռչող սարքը տեսանկարահանել է ռուսական կործանիչի կողմից իրականացված հարձակումը Ուկրաինայի զինված ուժերի ինքնաթիռի վրա։ Տեսանյութը հրապարակվել է «Осведомитель» Telegram-ալիքում՝ ներկայացնելով օդային մարտի պահը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Կադրերում երևում է, թե ինչպես ռուսական կործանիչը, թաքնված լինելով գերձածր բարձրության վրա, հանկարծակի բարձրանում է և արձակում «օդ-օդ» դասի հրթիռ՝ թիրախավորելով հակառակորդի ինքնաթիռը։ Հարձակումը, ըստ հրապարակման, իրականացվել է դարանակալման մարտավարությամբ։
Աղբյուրի տվյալներով՝ գործողությանը կարող էր մասնակցել Су-35 կործանիչ, որի բարձրացման արագությունը հասնում է վայրկյանում շուրջ 250 մետրի։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռուսական օդատիեզերական ուժերը խոցել են Ուկրաինայի զինված ուժերի Су-27 կործանիչ, սակայն հարվածի վայրի և այլ մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ