Գորբաչովն «ինքնիշխանության» վերացման և ժողովրդաիշխանության հաստատման հանրաքվեի կոչ է արել
Ռուսաստան
Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հանրաքվեի միջոցով Ռուսաստանում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու կոչ է արել։
«Ես Ռուսաստանում տեսնում եմ նոր, ուժեղ և մեծ պոտենցիալ ունեցող ժողովրդավարական կուսակցության, որը կարող է սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալ», – այս մասին Միխայիլ Գորբաչովը նշել է «Новая Газета» թերթում հրապարակված հոդվածում։
Գորբաչովն իր հոդվածում նշել է, որ միակ իրական ուղին՝ հանրաքվեի անցկացումն է։ Ահա թե ինչ է ասվում հանրաքվեի մասին օրենքում. «Հանրաքվեի միջոցով ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին որոշումը՝ ժողովրդի կամարտահայտման միակ լավագույն և արդյունավետ ուղին է համարվում», – նշել է հոդվածի հեղինակը։
Գորբաչովն իր հոդվածում նաև նշել է, որ հանրաքվեի ժամանակ պետք է դրվի ընդամենը մի հարց. «Արդյո՞ք դուք աջակցում եք քաղաքական և սահմանադրական բարեփոխումների միջոցով լուծարել «ինքնիշխանությունը» և ժողովրդաիշխանություն հաստատել», – կարծում է Միխայիլ Գորբաչովը, հաղորդում է Интерфакс–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)