162 ուղևորով ինքնաթիռը վերջին պահին խուսափել է ռազմական ուղղաթիռից
ԱՄՆ
ԱՄՆ-ում United Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վերջին պահին խուսափել է բախումից ռազմական ուղղաթիռի հետ։ Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի երկնքում, երբ ինքնաթիռը, որը տեղափոխում էր 162 ուղևոր և 6 անձնակազմի անդամ, մոտենում էր վայրէջքի։
Ըստ հաղորդումների՝ Սան Ֆրանցիսկոյից դեպի Սանտա Աննա ուղղությամբ ընթացող թռիչքի ժամանակ Black Hawk տիպի ռազմական ուղղաթիռը հատել է ինքնաթիռի թռիչքային ուղին։ Ուղղաթիռը պատկանել է Կալիֆոռնիայի Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերին և իրականացրել է պլանային ուսումնավարժական թռիչք։
Ավիաընկերության տվյալներով՝ օդային երթևեկության կարգավորիչները ժամանակին զգուշացրել են օդաչուներին, ինչի շնորհիվ հաջողվել է փոխել ուղղությունը և խուսափել բախումից։ Ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել, տուժածներ չկան, իսկ միջադեպի կապակցությամբ արդեն սկսվել է քննություն։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը