Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից կազմակերպված հանդիպմանը
Քաղաքական
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից կազմակերպված հանդիպմանը։
Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում սահմանված առաջնահերթություններին, ինչպես նաև այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր․ մասնավորապես՝ ընդգծվել է աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդնման, գործատու-աշխատող հարաբերությունների ակտիվացման և աշխատողների իրավունքների պաշտպանությունը երաշխավորող արդյունավետ մեխանիզմների կիրառման կարևորությունը:
Ընդգծվել է սերտ համագործակցության դերը՝ ոլորտի զարգացման և իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում մասնակիցները ստացել են իրենց կողմից բարձրացված հարցերի պատասխանները։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը