Հնդկաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողին հայտնաբերել են Սիլիկյան թաղամասում
Իրավունք
ՆԳՆ-ից հայտնում են.
«Իրացնելով ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ում ստացված օպերատիվ տվյալները՝ Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 25-ին Սիլիկյան 4-րդ թաղամասի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել օտարերկրյա 34-ամյա մի քաղաքացու, որը Հնդկաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր վստահությունը չարաշահելու, փաստաթղթի կեղծիքի, զեղծարարության մեղադրանքներով․ խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ»։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը