ԱՄՆ-ը կարող է փոփոխել պատժամիջոցները ռուսական նավթի նկատմամբ. Ռուբիո
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները կարող է փոփոխություններ կատարել ռուսական նավթի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներում՝ կախված միջազգային շուկաների իրավիճակից։
Ռուբիոն նշել է, որ վերջերս ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից տրված թույլտվությունը վերաբերում է միայն արդեն փոխադրման մեջ գտնվող նավթին։
«Սա Միացյալ Նահանգների մշտական քաղաքականություն չէ», — ասել է նա։
Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում կկատարվեն ճշգրտումներ՝ հաշվի առնելով համաշխարհային պայմանները, սակայն ԱՄՆ նախագահը չի հայտնել պատժամիջոցները ամբողջությամբ և մշտապես չեղարկելու ցանկություն։
«Նախագահը չի արտահայտել որևէ ցանկություն՝ մշտապես վերացնելու պատժամիջոցները», — հավելել է Ռուբիոն։ Այս մասին հայտնում է TASS-ը:


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը