3 անչափահաս է բերման ենթարկվել, որոնք կասկածվում են «Կանազի» շենքը հրդեհելու մեջ
ՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին, 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ: Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ խոսքը «Կանազ» մշակույթի տան մասին է, որտեղ օրեր առաջ խոշոր հրդեհ էր բռնկվել։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը