Զելենսկին հայտնել է՝ Օդեսան ենթարկվել է զանգվածային հարվածների
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտի 28-ի գիշերը Ռուսաստանը ծանր հարված է հասցրել Օդեսային։ Նա այս մասին գրել է իր Telegram ալիքում՝ ընդգծելով, որ կիրառվել է մեծ քանակությամբ անօդաչու սարքեր։
«Այս գիշեր ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային։ Օգտագործվել է ավելի քան 60 դռոն, կան բազմաթիվ վնասներ», — նշել է Զելենսկին՝ հաստատելով քաղաքի կրած լուրջ վնասը։
Ավելի վաղ ռուսական կողմը հաղորդել էր, որ նույն գիշեր հարվածներ են հասցվել նաև Ուկրաինայի այլ քաղաքներին՝ Զապորոժյեին և Կրիվոյ Ռոգին, թիրախավորելով ռազմական օբյեկտներ։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը