Պենտագոնը կօգտագործի Google-ի տեխնոլոգիաները գաղտնի տեղեկատվություն մշակելու համար
ԱՄՆ
Google-ը Պենտագոնին կտրամադրի արհեստական բանականություն (ԱԲ) գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Google-ը պայմանագիր է կնքել ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետ՝ իր արհեստական բանականության մոդելները գաղտնի աշխատանքի համար օգտագործելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հրապարակման հեղինակները ընդգծում են, որ Google-ի հետ պայմանագիրը Պենտագոնին թույլ կտա օգտագործել ԱԲ-ն ցանկացած օրինական նպատակով։
Կառավարական գնումներով զբաղվող Google Public Sector ստորաբաժանման ներկայացուցչի խոսքով՝ նոր պայմանագիրը կլինի արդեն ստորագրված պայմանագրի լրացում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու